կարևոր
727 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-15 16:49
Հասարակություն

Պատմության մեջ չկա այլ օրինակ, երբ քրեական գործ հարուցվեր և խափանման միջոց կիրառվեր ազգային եկեղեցու Հովվապետի նկատմամբ. Մելոյան

Պատմության մեջ չկա այլ օրինակ, երբ քրեական գործ հարուցվեր և խափանման միջոց կիրառվեր ազգային եկեղեցու Հովվապետի նկատմամբ. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնակգետ Գոհար Մելոյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից պատմության մեջ բացառիկ երկիր է:

Բացառիկ է հնագույն ինստիտուցիոնալ կառույցով՝ 1700-ամյա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցով:

Մենք՝ հայերս, արժանացել ենք ազգային եկեղեցի ունենալու պատվին, որի բացառիկ առաքելությունն է հայ ժողովրդի հոգևոր կյանքում ազգային մշակույթի զարգացումը և ազգային ինքնության պահպանումը:

Այսօր դարձանք աշխարհի միակ պետությունը, որտեղ քրեական հետապնդում է հարուցվել Ազգային եկեղեցու առաջնորդի նկատմամբ։

Ժամանակակից պատմության մեջ չկա այլ օրինակ, երբ որևէ պետությունում քրեական գործ հարուցվեր և խափանման միջոց կիրառվեր ազգային եկեղեցու Հովվապետի նկատմամբ։

Այսպիսով, երբ հարցնեն՝ «Ինչով է Հայաստանը բացառիկ երկիր», կարելի է պատասխանել, որ Հայաստանն աշխարհի պատմության մեջ միակ երկիրն է, որտեղ քրեական հետապնդում է հարուցվել 1700 տարվա պատմություն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսի նկատմամբ։

Քաղաքական հետապնդման կամ պետության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտելուն սահմանադրական սկզբունքի ոտնահարման մասին խոսելն էլ դարձավ ֆորմալ ավելորդություն։

Անկոտրում կամք և առողջություն Ամենայն Հայոց Հովվապետին»: