Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց Վահան Խալաֆյանի գործի քննությունը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց դատավճիռը, որով Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում էր Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, օպերլիազոր Մորիս Հայրապետյանը՝ 2 տարի պայմանական ազատազրկման, իսկ մյուս երկու օպերլիազորներ Գագիկ Դավթյանին և Գագիկ Ղազարյանին դատարանն արդարացրեց, այն դեպքում, երբ Խալաֆյանը մինչ մահը եղել է վեչջիններիս սենյակում:
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը, ով ապրիլի 13-ին ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, ըստ պաշտոնական վարկածի, խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանների կողմից, ինչի հետևանքով 24-ամյա երիտասարդն ինքնասպան էր եղել՝ դանակի 2 հարված հասցնելով ինքն իրեն: Սա պաշտոնական վարկածն է, սակայն տուժողի հարազատներն ու բարեկամները, ինչպես նաև իրավապաշտպանները համոզված են, որ Խալաֆյանը սպանվել է ոստիկանների ձեռքով: