կարևոր
6376 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 17:13
Տարածաշրջան

Խորհրդարանի դիմաց ցույցն ավարտվեց

Խորհրդարանի դիմաց ցույցն ավարտվեց

Վրաստանի խորհրդարանի դիմաց ակցիան ավարտվել է: Օրենսդիր մարմնի շենքի դիմաց ապամոնտաժվում են բեմն ու տեխնիկական հագեցվածությունը։

Ինչպես նշում են հանրահավաքի կազմակերպիչները, իրենց գործողությունների և պայքարի արդյունքն է, որ այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ մերժեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Սակայն, ըստ նրանց, իրենք այժմ շարունակելու են պայքարը ԵՄ 12 կետերի կատարման համար։

«Սա մեր ժողովրդի հաղթանակն է։ Մենք մնում էինք մինչև ժամը 06:00-ն, մեզ բազմիցս ցրում էին, բայց վերադարձանք եվրոպական ու ազգային ընդհանուր գաղափարով։ Այս բողոքի հիմնական պահանջը օրենքի նախագծից հրաժարվելն էր, սակայն մենք տրամադրված ենք, որ Վրաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, հետևաբար 12 կետերի շուրջ երկարաժամկետ քարոզարշավ ենք սկսում։ Պարբերաբար, ակցիաներով և այլ ձևերով մենք աշխատելու ենք, որպեսզի 12 կետերը միանշանակ կատարվեն, և Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ»,- ասաց ակցիայի կազմակերպիչներից Թամար Ջաղելին։

Աղբյուրը՝ Վրաստանի Առաջին ալիք