կարևոր
1822 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-01 13:51
Հասարակություն

Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի օգնությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱՆ-ն:

«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 4 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 97 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։