| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Արցախում գրանցվել է 351 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 21.5 տոկոսով:
Այս մասին հայտարարվել է օրերս ԼՂՀ դատախազության կոլեգիայում, որտեղ քննարկվել են 2010թ. 9 ամսում դատախազության մարմինների կատարած աշխատանքի արդյունքները:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է միջին ծանրության` 74 (2009թ. 9 ամսում` 111), ծանր` 134 (2009թ. 9 ամսում` 128), առանձնապես ծանր` 8 (2009թ. 9 ամսում` 11) հանցագործություններ:
Ըստ վերլուծությունների` մարդու դեմ ուղղված հանցագործությունները անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 34 դեպքով: Դրան զուգընթաց բարձրացել են բացահայտման ցուցանիշները: Սակայն, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է առանձին տեսակի հանցագործությունների աճ` սպանության փորձ` 1 դեպք (անցած տարի` 0):
2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արձանագրվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարների 7 դեպքով աճ, որի արդյունքում մահացել է 11 մարդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2-ի դիմաց:
Այս առիթով իր մտահոգությունն է արտահայտել նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ով հանձնարարել է ուսումնասիրել վերջին տարիների պրակտիկան, առանձնապես պատժողական քաղաքականության մասով, եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել: