|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Նոր Զելանդիայի մի բնակչուհի՝ Էմմա անունով, օն-լայն աճուրդում վաճառել է... իր դեպրեսիան՝ 155 նորզելանդական դոլարով (մոտ 120 ԱՄՆ դոլար): Անսովոր լոտը մեծ հետաքրքրություն է առաջացրել Trade Me կայքէջի այցելուների շրջանում:
Լոտի նկարագրությունում Էմման նշել էր, որ իր դեպրեսիան, որով նա տառապում է 14 տարեկանից, բավականաչափ «դաժան է» և կարող է ապագա տիրոջ մեջ սպանել անկողնուց վեր կենալու, լոգանք ընդունելու և ատամները մաքրելու ցանկությունը:
Չնայած լոտը գնորդին հանձնելու որևէ երաշխիք չկար, այնուամենայնիվ, հաջողվել է վաճառել Էմմայի դեպրեսիան: Աճուրդի արդյունքները մեկնաբանող բժիշկները հայտարարել են, թե նման զվարճալի ու անսովոր աճուրդները կարող են օգնել Էմմային իր վիճակի դեմ պայքարում: