կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-20 10:23
Քաղաքական

Նախարարի դեպրեսիան

Նախարարի դեպրեսիան

Սյունիքի մարզպետի «անկումից» հետո ի՞նչ վիճակում է Սյունիքի արոտավայրերի չարչրկված խնդիրը. չկա մարդը, չկա արոտավա՞յրը՝ «Հրապարակ»-ը հարցրել է գյուղնախարար Սերգո Կարապետյանին:

 

«Ախր նման խոսակցություն ընդհանրապես չի եղել. օրակարգում Սյունիքի արոտավայրերը վարձակալությամբ իրանական կողմին տալու զրույցներ երբեք չեն եղել, թե դրանք որտեղի՞ց են առաջացել, շատ զարմանալի է»:

 

Մեկ տարի առաջ ոչխարի մսի գինը բավականին բարձր էր, այս տարի ինչպե՞ս է:

 

«Իրան ներմուծման հետ կապված, երբ իրենց ազգային դրամը 4 անգամ դոլարի համեմատությամբ արժեզրկվեց, շատ քիչ արտահանում եղավ, ընդամենը 45 հազար տոննա, այս տարի աշնանն ակնկալում ենք ավելի մեծ ցուցանիշ, որովհետև իրենք գառ չեն տանում, ոչխար են տանում` 50 կիլոգրամից բարձր. մինչև այսօր արդեն իսկ արտահանվել է 48 հազար տոննա, իմիջիայլոց ասեմ, որ այս տարի ոչխարի գլխաքանակը մեզ մոտ 87 հազարով ավելացել է: Ինչ վերաբերում է գնին, ապա այն իջել է. թե տավարի, առավել ևս խոզի մսի գինը, ոչխարինը մոտ 500 դրամով է իջել»,-ասել է նախարարը, ով, ըստ լավատեղյակների, հաղթահարել է օրեր առաջ ունեցած դեպրեսիան, որն այնքան խորն է եղել, որ անգամ աշխատանքից ազատման դիմում գրելու մտքեր է ունեցել:

 

Նախարարության՝ «Հրապարակ»-ի աղբյուրը պատմել է, որ այդ դիմումի առիթով լավ զվարճացել են նախարարությունում. «Ոչ միայն Աղվան Վարդանյանի հարցը լավ չէր հասկացել, այլև նրա հորդորը՝ «գնա, այդ տեքստը գրողին ազատի աշխատանքից», հասկացել էր, թե ինքը պետք է ազատման դիմում գրի»: