|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կալիֆորնիայում ամուսնական զույգը դարձել է աշխարհի ամենաբարձրահասակ զույգը: «Հոլքիստները միասին համակցված 407.4 սանտիմետր հասակ ունեն . Ուեյնը` 209.3 սանտիմետր, իսկ Լորին՝ 198.1 սանտիմետր»,- ասել է Գինես կազամակերպությունը:
Զույգը ծանոթացել է 2003 թ.-ին միայնակների եկեղեցական ակումբում և անմիջապես հասկացել, որ ստեղծված են միմյանց համար: Հոլքիստները յոթ տարի է ամուսնացած են, սակայն այս տարի է, որ որոշեցին գրանցվել Գինեսի Ռեկորդների գրքում: Զույգն ասել է, որ նրանք սկզբանական շրջանում հուսալքված էին, քանի որ կարդացել էին, որ մի կին և տղամարդ՝ յուրաքանչյուը 213 սանտիմետր հասակով, ամուսնացել են 19-րդ դարում: Սակայն հետո հասկացել են, որ կարող են մրցել մեկ այլ կատեգորիայում՝ աշխարհի ամենաբարձրահասակ ապրող ամուսնական զույգը: