Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 18-ի քվեարկությանը մասնակցած ընտրողների վերջին տվյալները:
Այսպիսով, ըստ նախնական տվյալների, ժամը 20:00 դրությամբ ընտրությանը մասնակցել է իրավունք ունեցողների 60,05 տոկոսը կամ 1 518 407 ընտրող:
Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` Երևանում ընտրությանը մասնակցել է 445 հազար 338 ընտրող կամ 53,99 %:
Տվյալները ՀՀ մարզերում ունեն հետևյալ տեսքը` Արագածոտնի մարզ՝ 72 հազար 696 ընտրող կամ 63,60 %, Արարատի մարզ՝ 157 հազար 506 ընտրող կամ 73,97 %, Արամավիրի մարզ՝ 127 հազար 845 ընտրող կամ 56,92%, Գեղարքունիքի մարզ՝ 7128 հազար 796 ընտրող կամ 69,6 %, Լոռու մարզ՝ 143 59ընտրող կամ 60,15 %, Կոտայքի մարզ՝ 137հազար 561 ընտրող կամ 59,15%, Շիրակի մարզ՝ 132 հազար 793 ընտրող կամ 57,92 %, Սյունիքի մարզ՝ 71 հազար 899 ընտրող կամ 65,50 %, Վայոց ձորի մարզ՝ 29 597 ընտրող 62,65 %, Տավուշի մարզ՝ 71հազար 307 ընտրող կամ 65,73%: