կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-17 02:20
Աշխարհ

60-ից ավելի զոհեր Նյու Դելիում

60-ից ավելի զոհեր Նյու Դելիում
Նյու Դելիում հինգ հարկանի շենք է փլվել, որի արդյունքում 60-ից ավելի մարդ զոհվել է, իսկ 80՝ը վիրավորվել: Շենքը, որն ուներ 200 բնակիչ, նոյեմբերի 15-ի երեկոյան է փլուզվել՝ փլատակների տակ վերցնելով անհայտ թվով մարդկանց: Վկաներից մեկը պատմել է, որ տուն վերադառնալիս է եղել, երբ շենքը փլվել է, իսկ իր ընտանիքը շենքում է եղել: «Շենքը վայրկյանների ընթացքում ամբողջութամբ փլվեց, ասես ավազից էր պատրաստված», ասել է նա: Պաշտոնատար անձինք հայտնել են, որ նրանք պատրաստվում են ձերբակալել շենքի տիրոջը, սակայն նրա գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Իշխանությունները հայտնել են, որ կարծես՝ մեղքը շենքը կառուցողինն է, և հնարավոր է, որ շենքը անօրինական կառույց է: Փլատակների տակ մնացած մարդկանց որոնումները դեռ շարունակվում են: