Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հաիթիում խոլերայից մահացածների թիվը 900-ից ավելի է, տեղեկացնում է NY Times-Ը: Առողջության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրվա դրությամբ մահացածների թիվը 917 է եղել, իսկ 14.600-ից ավելի մարդիկ հոսպիտալացվել են խոլերայանմնան նշաններով: Վարակը հայտնաբերվել է Հաիթիի տասը նահանգներից վեցում, իսկ Արտիբոնայտում, որտեղից ծնունդ է առել վարակը, գրանցվել են մահվան ամենաշատ դեպքերը՝ մահացածների երկու երրորդը:
Նախագահ Ռենե Պրեվալը կոչ է արել մարդկանց հաճախակի լվալ իրենց ձեռքերը և խմել միայն զտված ջուր: Սակայն նույնիսկ երկրաշարժից առաջ բնակչության մեծ մասի համար մաքուր ջուրը մատչելի չի եղել: ՄԱԿ-ը մարդասիրական կառույցներից և դոնորներից 164 միլիոն ԱՄՆ դոլար է խնդրել՝ օգնելու կառավարությանը պայքարել վարակի դեմ: Գումարի մեծ մասը՝ 89 միլիոն ԱՄՆ դոլար, նախատեսված է մաքուր ջրի և հիգիենայի համար: