կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-22 15:03
Առանց Կատեգորիա

Թուրքիայում շարունակում է աճել կորոնավարակի դեպքերի թիվը

Թուրքիայում շարունակում է աճել կորոնավարակի դեպքերի թիվը

Թուրքիայում սեպտեմբերի 21-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 68 մարդ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112.942 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․743 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.202 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչ օրս համավարակից ապաքինվել է 268.435 մարդ, իսկ 1.491 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակման 304.610 և մահվան 7․574 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 381.957-ի։