կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-20 10:08
Իրավական

Մարզպետի արժանապատվության գինը

Մարզպետի արժանապատվության գինը

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին ստացել է ԴԱՀԿ ծառայության կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը, ըստ որի՝ պետք է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանին վճարի նրա արժանապատվության գինը՝ 100 հազար դրամ, եւ 100 հազար էլ՝ փաստաբանական ծախսերը (թեեւ մարզպետը պահանջել էր 2.2 մլն դրամի փոխհատուցում): 

 

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Թամրազյանը անհասկանալի տրամաբանությամբ եկել է այն եզրակացության, որ «Ժողովուրդ» օրաթերթն իրավունք չուներ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչուհի Աննա Թորոսյանի խոսքերը ձայնագրել եւ հրապարակել այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել: Ստացվում է՝ օրաթերթը, որը հանդես է եկել ամբիոնի դերում, բարեխիղճ ձևով վերծանել եւ հրապարակել է երկու կողմերի կարծիքը, կատարել է պատժելի արարք, իսկ Ն. Պողոսյանը, որ կաշառք է վերցրել (՞) կամ Ա. Թորոսյանը, որ սուտ մատնությամբ է հանդես եկել (՞), անմեղ «հրեշտակներ» են»,- գրում է թերթը եւ հայտարարում, որ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անգամ ՀՀ ԱԱԾ-ն այս կաշառքի գործով ցուցաբերել են պաշտոնական անգործություն, իսկ դատարաններն էլ՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի (այստեղ վարույթ չընդունեցին «Ժողովուրդ»-ի բողոքը), կայացրել են անարդար որոշում՝ պատժելով օրաթերթին: