կարևոր
598 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-24 19:33
Աշխարհ

Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել

Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել

Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19 թեկնածու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ թուրք պատգամավորներից 7-ն ընտրվել է «Սոցիալ-դեմոկրատական»​​ կուսակցությունից (SPD), 7-ը՝ «Ձախ» կուսակցությունից (Die Linke), 2-ը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցությունից (CDU), 2-ը «Կանաչների» կուսակցությունից (Grüne) և 1-ը՝ «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունից (CSU)։

Գերմանիայի նախորդ գումարման խորհրդարան (20-րդ) անցած թուրք պատգամավորների թիվը 18 էր։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայում առաջին անգամ է, որ «Քրիստոնեա-սոցիալական» միություն կուսակցությունը թուրք գործչի թեկնածություն էր առաջադրել ընտրություններում։