|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անվան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ջիվան Աբրահամյանը նախաձեռնել է հավաք ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Նա նշել է, որ 2026 թվականի նոյեմբերի 9-ին , ժամը 12:00-ից 20:00-ն, Երևանի Խաչքարերի պուրակում գտնվող Գարեգին Նժդեհի արձանի դիմաց կանցկացնի խաղաղ հավաք նվիրված` 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին:
Մասնակիցների ենթադրյալ թիվը 100 և ավելին է, իսկ հավաքի ժամանակ օգտագործվելու են տեխնիկական միջոցներ՝ ոչ մեծ հզորության ձայնային համակարգ։
Տեղեկանում ենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը թույլատել է հավաքն իրականացնել։