| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ գիշեր Մոսկվայից Երևան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հարազատներին չի հաջողվել տեսնել նրան: Yerkir.am-ի հետ զրույցում Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը հայտնեց, որ օդանավից իջեցնելուց հետո Հրաչյային անմիջապես նստեցրել են մեքենան ու տարել կալանավայր:
«Ժամը 1-ի կողմերն էր, գնացինք օդանավակայան, ընենց թաքուն տարան, որ չտեսնենք իրեն»,-ասաց նա՝ նշելով, որ այսօր փորձելու է կապ հաստատել ՀՀ արդարադատության նախարարության հետ ՝ ճշտելու, թե երբ հնարավոր կլինի տեսակցել Հրաչյային:
Մարտիրոսյանը հայտնեց, որ Հարությունյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Նա դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: