Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եվրոպական հանձնաժողովը համաձայնեցրել է Ուկրաինային 4.1 միլիարդ եվրո հատկացնել Ukraine Facility ծրագրի շրջանակում։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Շմիգալի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը դրական գնահատական է տվել Ուկրաինայում իրականացված բարեփոխումներին և նշել, որ կառավարությունը կատարել է անհրաժեշտ հանձնարարականները՝ այս գումարի տրամադրման համար։
«Կառավարությունը հույս ունի, որ Եվրամիության խորհուրդը արագ կվերահաստատի որոշումը, որից հետո 2024 թվականին Ukraine Facility ծրագրի շրջանակում ընդհանուր աջակցությունը Ուկրաինային կկազմի 16.1 միլիարդ եվրո»,-նշել է Շմիգալը։
Ukraine Facility ծրագիրը Ուկրաինայի աջակցության եվրոպական ծրագիր է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 50 միլիարդ եվրո, և այն կգործի 2024-ից մինչև 2027 թվականը։