|
Փոխարժեքներ
03 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.07 |
| EUR | ⚊ | € 402.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4309 |
| GBP | ⚊ | £ 482.93 |
| GEL | ⚊ | ₾ 138.79 |
«Կայացավ ԱԺ Հայաստան–Մեքսիկա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիյեգաս Մեխիասի հետ»,- այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը:
«Կայացավ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի հանդիպումը Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիյեգաս Մեխիասի հետ։
Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ խմբի անդամների հետ քննարկեցինք հայ-մեքսիկական հարաբերությունների զարգացման հեռանկարները, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և բարեկամական խմբերի համագործակցության ակտիվացման հնարավորությունները։
Քննարկեցինք նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Անդրադարձ կատարեցի Արցախում հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ իրականացվող վանդալիզմին և մեր մշակութային ժառանգության պահպանության խնդրին։ Կարևորեցի այս հարցը միջազգային բոլոր համապատասխան ատյաններում բարձրաձայնելու և ժառանգության ոչնչացումն ու աղավաղումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Կարևորեցի Մեքսիկայի Սենատի կողմից 2023 թվականի փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին փաստաթղթի ընդունումը՝ ընդգծելով դրա նշանակությունը պատմական արդարության վերականգնման և նման հանցագործությունների կանխարգելման գործում։
Որպես բարեկամական խմբի ղեկավար՝ կարևորում եմ մեքսիկացի գործընկերների հետ շարունակական աշխատանքը՝ թե՛ երկկողմ համագործակցության զարգացման, թե՛ մեզ համար կարևոր հարցերը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ»։