Քիչ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո նախագահները համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, տեղեկացնում է AA-ն:
Խոսելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին՝ Էրդողանն ասել է. «Ահաբեկչությունը չունի կրոն, ռասսա, ազգ, հայրենիք և, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Անկարայում, Գազիայնթապում, Սուրուչում և Դիարբեքիրու,մ մենք նույնպես կանգնեցինք միասնական ըմբռնմամբ ահաբեկչության առջև: Այս ահաբեկչական գործողությունն արվել է ոչ միայն Ֆրանսիայի, այլև համայն մարդկության դեմ: Մենք G20 գագաթաժողովի ընթացքում քննարկելու ենք կլիմայի փոփոխության, փախստականների հարցի, և աշխարհում ֆինանսական և տնտեսական բոլոր զարգացումների մասին: Պարոն Բարաքի հետ հնարավորություն ունեցանք քննարկել նաև ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայի մղած պայքարը: Մենք՝ որպես գործընկերներ, շարունակելու ենք համագործակցել՝ համաշխարհային խաղաղության հարցում ներդրումներներ ունենալու համար»: