կարևոր
1708 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-08 00:34
Հասարակություն

Տավուշում քննարկեցինք ճանապարհներին, թշնամու՝ մեր պաշտպանական թիկունք ներթափանցմանը, գազատարի հնարավոր վերահսկողությանն առնչվող հարցեր. պատգամավոր

Տավուշում քննարկեցինք  ճանապարհներին, թշնամու՝ մեր պաշտպանական թիկունք ներթափանցմանը, գազատարի հնարավոր վերահսկողությանն առնչվող հարցեր. պատգամավոր

Այսօր գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ Տավուշի մարզում էի։ Այցելեցինք ռազմավարական նշանակություն ունեցող վայրեր, որոնց հանդեպ Ադրբեջանն ունի տարածքային նկրտումներ։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Տեղում ուսումնասիրեցինք իրավիճակը, ծանոթացանք կոնկրետ տարածքներին սպառնացող վտանգներին։

Քննարկում ունեցանք ռազմավարական նշանակության ճանապարհների, թշնամու զինված ուժերի՝ մեր պաշտպանական թիկունք ներթափանցման, գազատարի հնարավոր վերահսկողության եւ այլ անվտանգային հարցերի շուրջ։

Թեմայի առնչությամբ ամփոփ տեսանյութը կներկայացնենք առաջիկայում»,- գրել է նա։