|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գևորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը:
Գագիկ Գևորգյանը հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարևորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երևանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ:
Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջև կապերի ընդլայնման, ինչպես նաև Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին: