Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Քննարկեցինք սուր հարցեր: Հանդիպումը ստացվեց: Սա առաջինն էր, այս ձևաչափը պահպանելու ենք, ըստ Yerkir.am-ի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո, ասաց Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:
«Պառլամենտական երկրում, սա հաշվետվողականության մի ձև է: Թույլատրելիի սահմանում եղել եմ թափանցիկ, ներկայացրել եմ թե՛ մեր խնդիրները, թե՛ առաջիկա անելիքները՝ մասնավորապես սպասվող բարեփոխումների մասին»,- նշեց Ոստիկանապետի պաշտոնակատարը:
Ոստիկանությանը հաճախ մեղադրում են ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելու մեջ, իրավապաշտպանները պնդում են, որ պետք է ծառայողական քննություն իրկանացնել, քանի որ առանց հիմնավորման մարդիկ են բերման ենթարկվում, հարց ուղվեց Արման Սարգսյանին:
«Բնականաբար խոսքը 2 օր առաջ տեղի ունեցածի մասին է: Ոստիկանությունն իր լիազորությունների և օրենքի շրջանակում իրականացրել է իր գործառույթները: Այսինքն Ոստիկանությունը հանդիսանալով հետաքննության մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձի և ստուգման արդյունքներով ազատ արձակել»,- նշեց նա:
Եվ քանի որ օպերատիվ տվյալները ստացել է Ոստիկանության հատուկ նշանակցության վարչությունը, հետևաբար աշխատանքի են անցել տվյալ վարչության աշխատակիցները, պարզաբանեց Արման Սարգսյանը:
ՀՀ որևէ մեկի նկատմամաբ քաղաքակն հետապնդում չի իրականացվում, հավաստիացրեց Ոստիկանապետի պաշտոնակատարը. «Եթե քաղաքական հետապնդում իրականացվեր, էսպես ազատություն թե՛ խոսքի, թե՛ գործելակերպի, թե՛ ամեն ինչի առումով մենք չէինք ունենա: Մարդիկ իրենց իրավունքները իրացնում են ազատ խոսքի հնարավորությունների շրջականերում և դրան անվանում են քաղաքակն հետապնդում»:
Ոստիկանության հասցեին հնչեցվող առողջ քննադատություններին Արման Սարգսյանը նորմալ է վերաբերվում: