|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Միջոցառումը տեղի ունեցավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
«Վստահ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կարող ենք երեխաների կողքին լինել: ՅՈՒՆԻՍԵՖ-ն այն եզակի կազմակերպություններից է, որը միշտ երեխաների կողքին է: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»,- ասաց Մխիթարյանը։