Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուրսկի մարզ ուկրաինական ներխուժման արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի փաստացի վերահսկողության տակ են հայտնվել մի քանի տասնյակ ռուսական սահմանամերձ բնակավայրեր, ինչպես նաեւ Սուջայում «Գազպրոմի» գազաչափիչ կայանը՝ համանուն անունով: Եվ այս հանգամանքը կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ Եվրոպայի, մեր երկրի, նույնիսկ Հարավային Կովկասի էներգետիկ շուկայի հետագա դասավորության վրա։
Չի՞ լինի տրանզիտ-Հայտնի է՝ 2024ի դեկտեմբերի 31-ին լրանում է Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման մասին հնգամյա համաձայնագրի ժամկետը։ Տվյալ պայմանագրի համաձայն, որն ի սկզբանե համարվում էր ստրկային, «Գազպրոմը» պարտավորվել է 2020ին 65 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել ԵՄ-ին, իսկ մնացած չորս տարիներին՝ 40 միլիարդ խորանարդ մետր։ Չնայած 2022 ի փետրվարի 24-ին ակտիվ ռազմական գործողութւնների սկսվելուն՝ ռուսական հումքի մատակարարումները Եվրոպայի այն երկրներին, որոնք ֆինանսապես եւ ռազմա-տեխնիկապես աջակցում են Կիեւին, շարունակվում են մինչ օրս։ Մեր «ազգային հարստության» համար, որը զրկվել է երկու՝ Հյուսիսային հոսքից եւ Յամալ – Եվրոպա խողովակաշարից, ուկրաինական եւ թուրքական հոսքը մնում են եվրոպական շուկայի վերջին առեւտրային դարպասը։ Պարզապես անհնար է ուղղակի ձեռնարկել եւ արագ վերուղղել դեպի Հարավարեւելյան Ասիա գազ արտահանելը հեզոըկ գազի տեսքով՝ համապատասխան արտադրամասերի եւ գազատարների նավատորմի բացակայության պատճառով։ Հետեւաբար, ոլորտի տարբեր փորձագետներ եւ տնտեսագետներ բարձրաձայնեցին տարբեր տարբերակներ, թե ինչպես կարելի է պահպանել տարանցումը առանց Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ուղղակի համաձայնագրերի կնքման: Միայն Զելենսկու կուրատորները, ըստ երեւույթին, այլ տեսակետ ունեն այս հարցում։ Տագնապալի զանգը հնչել է, երբ Կիեւի ռեժիմը հրաժարվել է գազը մղել իր երկու տարանցիկ ճյուղերից մեկով, որը կապված է ՌԴ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքում գտնվող «Պասպրավովկա» գազաչափիչ կայանի հետ: Իրավիճակը կտրուկ բարդացավ այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը ներխուժեցին ՌԴ Կուրսկի մարզ՝ ճանապարհին գրավելով երկրորդ Սուջան, որն օգտագործվում է Ուկրաինայի տարածքով ԵՄ ռուսական գազը մղլուն։ Փոխանակ դադարեցնելու երկնագույն վառելիքի մատակարարումն Արեւմուտք, օգտվելով ֆորս-մաժորային իրավիճակից, Գազպրոմը միայն ավելացրել է դրանց ծավալները:
«Գազպրոմն» Ուկրաինայի տարածքով տարանցման համար ռուսական գազի մատակարարում է իրականացնում ուկրաինական կողմի հաստատած ծավալով՝ Սուջա- միջոցով՝ 42,1 մլն խմ օգոստոսի 19-ի դրությամբ: Սախրանովկայի հայտը մերժվել է: Հաստատում պահանջող տեղեկատվության համաձայն՝ Կիեւը 2024ի ամռան սկզբից ընդհանրապես դադարել է ռուսական կողմին վճարել մայրուղային խողովակից վերցված գազի համար։ Հիշեցնենք՝Գազպրոմի կապույտ վառելիքը նախ գնում է ձախափնյա Ուկրաինայի կարիքների համար, իսկ աջափնյա հատվածում՝ արեւմտյան մասում, այդ ծավալները փոխհատուցվում են ներքին արդյունահանման հաշվին, եւ եվրոպացիները ստանում են ճիշտ այնքան գազ, որքան ներարկվել է խողովակի մեջ։
Գազ՝ ադրբեջանակա՞ն, թե՞ ռուսական - Դե ֆակտո Մոսկվան արդեն երկու շաբաթ է, ինչ կորցրել է վերահսկողությունը «Սուջա» գազաչափիչ կայանի նկատմամբ, եւ այնտեղ այժմ տնօրինում են ուկրաինացի օկուպանտները։ Զարմանալի չէ, որ Կուրսկի մարզ Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումից անմիջապես հետո Պուտինը մեկնել է ոչ թե Կուրսկ, այլ Բաքու՝ իր գործընկերոջ հետ բանակցություններ վարելու համար: Ինչո՞ւ հենց Ադրբեջան: Այս առիթով տարբեր վարկածներ կան։ Այսպես, Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին հայտարարել է՝ որպես այլընտրանք Մոսկվային դիտարկում է մատակարար հենց Բաքվին: «Այժմ դիտարկվում են այլընտրանքային քայլեր, թե ինչպես կարող ենք գազատարն օգտագործել այլ մատակարարի, այլ երկրի հետ։ Բանակցություններ են ընթանում։ Մենք չենք ցանկանում երկարաձգել գազի պայմանագիրը ՌԴ-ի հետ»։ Տեսականորեն ադրբեջանական գազի մատակարարման սխեման կարող է ունենալ հետեւյալ տեսքը. Բաքու-Նովո-Ֆիլյա խողովակաշարով կապույտ վառելիքը Հարավային Կովկասից մտնում է սահմանակից Ռուսաստանի Դաշնության տարածք, այնուհետեւ տարանցվում ուկրաինական կայան։ Բայց կա մի փոքր նրբություն, որը բաղկացած է այս խողովակաշարի թողունակությունից, որը սահմանափակվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետրով: «Սուջուով» ռուսական գազի տարանցման ներկայիս ծավալների կորուստը փոխհատուցելու համար անհրաժեշտ կլինի քառապատկել թողունակությունը։ Սակայն դրանից հետո առաջանում է մեկ այլ խնդիր, որը Ադրբեջանի մոտ վառելիքի ազատ, չպաշտպանված ծավալների բացակայույոթւնն է։
Մեկ այլ վարկած ենթադրում է՝ Պուտինն ու Ալիեւը կարող էին կուլուարային քննարկել հակառակ սխեման, որի շրջանակներում արդեն ռուսական գազն Ուկրաինային շրջանցելով կգնար Եվրոպա։ Բաքուն կապույտ վառելիք է մատակարարում Եվրամիության շուկային Թուրքիայի տարածքով տարնցման հաշվին, որտեղ այն պոմպացվում է TANAP խողովակաշարով, այնուհետեւ՝ Թուրքիան Եվրոպային կապող Տրանսադրիատիկ գազատարով: Միայն վերջինիս թողունակությունը գնահատվում է տարեկան համեստ 10-11 միլիարդ խորանարդ մետր: Ալիեւը դժգոհել է եվրոպացի սպառողների դիրքերից, ովքեր ցանկանում են ավելին գնել, բայց իրենք չեն ցանկանում ներդրումներ կատարել խողովակաշարի ենթակառուցվածքի ընդլայնման համար՝ ծախսերը տեղափոխելով մատակարարի ուսերին. «Ուզում են՝ Հարավային գազային միջանցքի թողունակությունը 16 մլրդ-ից հասցնենք 32 մլրդ խմ-ի, խոսքը TANAP-ի մասին է, եւ նաեւ TAP գազատարի թողունակությունը 10 մլրդ-ից հասցնել 20 մլրդ խմ-ի։ Մենք պետք է միլիարդներ ներդնենք այնտեղ։ Բայց ասում են նաեւ, որ 10 տարի հետո Եվրամիությունը գազի կարիք չի ունենա»։
Տեսականորեն ռուսական գազը կարող էր Եվրոպա գնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով, եթե Մոսկվան գումար ներդներ իրենց տարածքում հերթական գազատարների կառուցման համար՝ ընդլայնելով դրանց հզորությունները։ Իր հերթին, դա կնշանակի Մոսկվայի տնտեսական եւ քաղաքական կախվածության աճ Բաքվից եւ Անկարայից։ Այդ դեպքում ավելի հեշտ է ամբողջ Ուկրաինան ազատել նեոնացիստական ռեժիմի իշխանությունից ռազմական ճանապարհով։ Վերջին տարբերակը ենթադրում է՝ Ուկրաինայի գազափոխադրման համակարգի միջոցով Եվրոպա կմատակարարվի «ադրբեջանական» գազը, որն այդպիսին է դարձել միայն թղթի վրա։ Դրա համար «Գազպրոմն» ու SOCAR-ը կստորագրեն գործակալական պայմանագիր, որով ռուսական վառելիքը կփոխարինի սեփականատիրոջը՝ չհասնելով Սուջի, եւ կշարունակի հոսքն անխոչընդոտ։
Սերգեյ Մարժեցկի
Աղբյուրը՝ topcor.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի