|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն մաղթեց մեր թիմին Մոնտենեգրոյի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ հանձնեց Արթուր Ալեքսանյանին: