կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-29 13:36
Իրավական

Բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝  հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վահագն Մելիքյանը մերժել է քննիչի միջնորդությունը. խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն էր ահազանգել Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանը և հայտնել, որ Ձորափի 35 հասցեում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում իրեն անհայտ անձը անհիմն հրել էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Թարջումանյանը բլոգեր «Գեորգիքս»-ն է։