|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հունվարի 21-ի երեկոյան Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ նախկին քաղաքապետի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հունվարի 27-ին, որպես կասկածյալ, հարցաքննվել է Սպարտակ Ղուկասյանը: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: