կարևոր
1402 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-27 22:17
Աշխարհ

Պատերազմը կշարունակվի, այն սրվում է․ Լավրով

Պատերազմը կշարունակվի, այն սրվում է․ Լավրով

Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրվում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս պատերազմը կշարունակվի, և, ես կասեի նույնիսկ, այն սրվելու միտում ունի»,- աֆրիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը թեպետ շարունակում է աջակցել Ուկրաինային, սակայն ցանկանում է ընդլայնել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

«Թրամի վարչակազմը բաց տեքստով կողմ է արտահայտվում, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը զարգանա, ընդլայնվի և ընդգրկի հնարավորինս շատ ոլորտներ»,- ասել է Սերգեյ Լավրովը։