|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ: Ինչպես և առաջ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Զախարովան: