կարևոր
307 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-14 22:50
Աշխարհ

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Թոքի չարորակ ուռուցքի՝ ադենոկարցինոմայի հեռացման վիրահատությունից մեկ օր անց Հռոմի պապ Լևոն XIV-ը սկսել է քայլել, կանոնավոր սնվել և կատարել շնչառական վարժություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական տեղեկագիրը։

Բժիշկների խոսքով՝ Հռոմի պապն անցել է շնչառական ֆիզիոթերապիայի կուրս և սկսել է քայլել հիվանդասենյակում։ Նա վերադարձել է սննդի ընդունման բնականոն կարգին՝ նախաճաշելով և ճաշելով։ Ապաքինումն ընթանում է ըստ ծրագրի, ինչը հաստատվում է արյան անալիզի և կրծքավանդակի ռենտգեն հետազոտության արդյունքներով։

Հոկտեմբերի 13-ին կատարված վիրահատությունից հետո Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պետք է լրացուցիչ հետազոտություններ անցնի։Հաղորդվում է նաև, որ Լևոն XIV-ը վիրահատարանում անցկացրել է մոտ երեք ժամ, իսկ բուն վիրահատությունը տևել է մոտավորապես 90 րոպե։