կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-30 15:20
Հասարակություն

Չեխիայի նախագահը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Չեխիայի նախագահը վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը շաբաթ օրը լքել է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալը, որտեղ լույս չորեքշաբթի գիշերը նրա ձեռքը ստացված վնասվածքից հետո վիրահատել էին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի ղեկավարի ապաքինման գործընթացը կտեւի մեկուկես-երկու ամիս: Առաջիկա շաբաթվա ընթացքում Զեմանի աշխատանքային ծրագիրը չեղյալ է հայտարարվել: Նախագահը, ինչպես ավելի վաղ հայտնել էր նրա վարչակազմը, պատրաստվում էր մեկնել հանրապետությունով շրջագայության։

Երեքշաբթի երեկոյան Զեմանը կոտրել էր աջ ձեռքը, երբ ցանկացել էր առանց ձեռնափայտի վեր կենալ բազկաթոռից եւ անհաջող ընկել էր: