|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վերջին տարիներին չգիտես ինչու Հայաստանում ավելանում է մեծն Նժդեհի ասած «հայի տականքների» թիվը, ովքեր իրենց կյանքը վարում են պորտաբույծի նման ու ոտնձգություններ են կատարում իրենց հանապազօրյա հացը քրտինքով վաստակող քաղաքացիների նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին, ժամը 05:50-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում՝ Շենգավիթի մետրոյի հարևանությամբ գտնվող այգում, թալանել են «Coffee house»-ի սրճարանը։ Սրճարանը վարձակալական հիմունքներով էր օգտագործվում, և զարմանալի է, որ մինչև այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում կատարված գողության մասին տեղյակ չեն։ Հավանաբար, կատարվածի մասին Շենգավիթի ոստիկանությունում տուժող կողմից դիմում չկա։