կարևոր
397 դիտում, 57 րոպե առաջ - 2026-09-25 21:30
Քաղաքական

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։

Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է հաղորդակցվի Բայրամովի հետ, կամ՝ հանկարծ չժպտա եւ այլն։

Միշտ չէ, որ ժպտալը թուլության, վախվորածության, տկարության նշան է։ Ժպտում են նաեւ ուժեղները, եւ շատ հաճախ են ժպտում հենց ուժեղները։ Բայց, հարցն այն է, որ Արարատ Միրզոյանը հայաստանցի լրագրողների՝ Բաքվում պահվող գերիների հարցը լսելիս կարող է ասել «դե ծնգըլ արեցիք», բայց Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը լսելու է ու ժպտալու է, կամ՝ ժպտալու է անկախ լսելուց։

Այդ առումով է՝ հաշվի առնելով պաշտոնական Երեւանի, այդ թվում ԱԳ նախարար Միրզոյանի անձնա-քաղաքական վարքագիծը առհասարակ, բոլորովին էական չէ, թե նրա ականջին ինչ է շշնջում Բայրամովը։

Էականն այստեղ այն է, որ Միրզոյանի ժպիտն է ակնհայտորեն մեխանիկական, ինչն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի մեխանիկական քաղաքականությունն առհասարակ։

Ցավոք, այդ մեխանիկան երջանկության չէ, այլ ողբերգության մեխանիկա»: