կարևոր
1120 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-26 22:46
Քաղաքական

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգևորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգևորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.

«Ադրբեջանի քարոզչամեքենան անթաքույց ոգեւորությամբ է արձանագրում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը։ 

Հասկանալի է ադրբեջանցիների ոգեւորությունը։ Եվ այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ Քոչարյանի հանդեպ կարող է լինել բարդույթ, որը «հագենում» է ներկայումս։

Առհասարակ, Ադրբեջանը միշտ ոգեւորությամբ է աձանագրելու այն փաստը, որ Հայաստանի քաղաքական կառավարման ղեկին է մի ուժ, որի կենսունակության լիցքը ներքին բաժանարար գծեր ու անհանդուրժողություն խորացնելն է։ Բաքվին մնում է միայն հմտորեն խթանել այդ լիցքերը։ Իսկ այդ հմտությունը, Ադրբեջանն ունի՝ դժբախտաբար։

Հիշո՞ւմ եք 2020 թվականի պատերազմի շեմին Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինին տված, սակայն եթեր չգնացած հարցազրույցը, որի առնչությամբ նա ազդարարել էր, թե կասի բանր, որ կքանդի Ադրբեջանը ներսից։ Նա նույնիսկ ասել էր մի առիթով, թե Ալիեւը իրեն մտահոգություն է հայտնել, որ հանկարծ Հայաստանում տեղի ունեցածով չփորձի այսպես ասած ոգեւորել Ադրբեջանի հանրությանը։

Իրակա՞ն է դա, թե՞ ոչ։ Դժվար է ասել։ Հետո Ալիեւն ասեց՝ արդեն պատերազմից հետո, թե իրենք մասնակցություն են ունեցել Հայաստանում 2018–ին տեղի ունեցածին։ Ինքս ամեն դեպքում թերահավատ եմ։ Բայց այն, որ Հայաստանի ներքին դաշտում ադրբեջանական ինֆորմացիոն–քարոզչական ներկայություն կա, ու այն ներկայումս առավել լայն է կիրառվում, ակնառու է»։