|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Sputnik Արմենիայի տվյալներով` օրերս Գերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված անձանց տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ չարտերային չվերթը ուղևորվել է Համբուրգից և վայրէջք կատարել Երևանում:
Հաշվի առնելով, որ ինքնաթիռը վերադարձել է Գերմանիա, կարելի է ենթադրել, որ դրանում եղել են միայն ՀՀ քաղաքացիներ (երբեմն լինում են ուղևորների «խառը կազմով» չվերթեր)։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել թռիչքների, ինչպես նաև մյուս երկրներից վտարված քաղաքացիների թվաքանակի մասին։