|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱՄՆ խոշորագույն քաղաքի` Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը պատրաստվում էր քաղաքի ամենահայտնի թաղամասերից`Մանհեթենի կենտրոնում գտնվող Թայմս Սքուերում պայթյուն իրականացնել. հայտնում է CBS –ը:
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է քաղաքի ոստիկանության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցների համատեղ աշխատանքների շնորհիվ:
Իրավապահ մարմինների հաղորդմամբ` տղամարդը պայթուցիկներ է գնել, որոնք պատրաստվում էր կիրառել Թայմս Սքուերում պայթյուն իրականացնելու համար: Տեղի ոստիկանները նրան վնասազերծել են`ձերբակալելով զենքը գնելու պահին:
Կասկածյալի անունը դեռևս չի հրապարակվում, բայց նա շուտով կհայտնվի Բրուքլին թաղամասի դատարանի առաջ:
