|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար գրված հոդվածում կոչ էր արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդը։ Նրա կարծիքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սոմալիլենդը բախվում են Թուրքիայի թշնամական գործողություններին, որն աջակցում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և խաթարում է Սոմալիլենդի ինքնիշխանությունը։
Ռուբինը հայտարարել էր, որ ճանաչումը իբր թե շփման եզրեր կստեղծի Իսրայելի հետ, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, և կարող է իսրայելցի ստրատեգներին դրդել վերանայել Ադրբեջանի հետ դաշինքը։
«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Սոմալիլենդի ճանաչման հարց չկա»,–ասվում է ԱԳՆ պատասխանում։