Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի անկախության ճանաչման հարցը տեւական ժամանակ դրված է իշխանության սեղանին, բայց դեռեւս այն պաշտոնական տեսք չի ստանում այն պատճառով, որ դեռեւս կորած չեն համարում միջնորդ երկրների կողմից հրադադարի հաստատման եւ բանակցային գործընթաց սկսելու հավանականությունը։
Ասում են նաեւ, թե այս հարցում իշխանության ներսում էլ կարծիքները կիսվում են. ոմանք կարծում են, թե ճանաչումն այլեւս չի կարող վնասել գոյություն չունեցող բանակցային գործընթացին, առավել եւս, որ այս պատերազմը սրբագրում է նախկին պայմանավորվածությունները, մյուսներն էլ համոզված են, թե ճանաչումը ոչինչ չի տա, քանի որ հազիվ թե այլ երկրներ միանան դրան եւ բեկում լինի գործընթացում»: