|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։40-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են «Toyota bZ4X» մակնիշի և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Rox» մակնիշի, վերջինն էլ՝ «Geely» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։