կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 17:50
Աշխարհ

Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը

Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է ավարտել Իրանի հետ հակամարտության ակտիվ փուլը։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը գլխավոր խորհրդականների հետ գաղտնի քննարկում է Իրանի դեմ գործողության ավարտը պաշտոնապես հայտարարելու հնարավոր սցենարը։

Հրապարակման համաձայն՝ հենց Թրամփն է այս տարբերակը համարում ամենագրավիչը։ Միևնույն ժամանակ, նա մտադիր է շարունակել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «աննախադեպ ճնշման» պայմաններում Իրանի կառավարությունը կա՛մ ամբողջությամբ կկրճատի իր միջուկային ծրագիրը, կա՛մ «պարզապես կփլուզվի»։

Բացի այդ, ԱՄՆ վարչակազմում քննարկվում են հակամարտության շարունակման դեպքում հնարավոր քաղաքական ռիսկերը։ Նշվում է, որ դա կարող է լրջորեն ազդել հանրապետականների վարկանիշի վրա՝ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից առաջ։

Այնուամենայնիվ, թերթը գրում է, որ պատերազմի հարցում Թրամփը քաղաքական անտարբերություն է ցուցաբերում ընտրական գործընթացի նկատմամբ։