|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրաքի հյուսիսում գործողության ընթացքում չեզոքացվել է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության 30 զինյալ. հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ բուն հատուկ գործողությունը կշարունակվի «մինչև սահմանային սպառնալիքի վերացումը»։ Միաժամանակ, Անկարան վստահեցնում է, որ դրա արդյունքում Իրաքի տարածքային ամբողջականությունը չի խախտվի։
Թուրքիան ապրիլի 18-ին հատուկ գործողություն է սկսել քրդական զինված ուժերի դեմ Իրաքի հյուսիսում։ Թուրքական հետախուզության տվյալներով՝ քրդերը ծրագրում էին լայնածավալ հարձակում երկրի տարածքի վրա։
Բաղդադը բողոքել է Անկարայի՝ երկրի ինքնիշխանությանն ուղղված գործողությունների դեմ, սակայն միջազգային դատապարտում չի եղել։