կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-19 23:14
Հասարակություն Տնտեսական

ՌԴ-ից թշնամի երկրի տարածքով Հայաստան է ուղարկվել 26 երկաթուղային վագոն ցորեն

ՌԴ-ից թշնամի երկրի տարածքով Հայաստան է ուղարկվել 26 երկաթուղային վագոն ցորեն

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ևս մեկ բեռնափոխադրում է իրականացվել։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Բիլաջարի կայարանից Վրաստանի ուղղությամբ ուղարկվել է 26 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում են 1820 տոննա ցորեն։

Մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով ուղարկվել է մոտ 43,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։