Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիական ԶԼՄ-ները հայտնում են, որ ապրիլի 20-ի երեկոյան իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Պալմիրա քաղաքի մոտակայքում. հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ սիրիական լրատվական SANA գործակալության՝ երկրի ՀՕՊ համակարգերը հարձակումների են ենթարկվել, բայց սիրիական բանակին հաջողվել է որսել մի քանի հրթիռ։ Ընդ որում, SANA-ն տեղեկացնում է, որ ոչ բոլոր հրթիռներն է հաջողվել վերցնել։ Ավիահարվածների նպատակը, ըստ գործակալության, պրոիրանական խմբավորումներն էին։ Իսրայելը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Այս ավիահարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ օրեր առաջ սիրիական ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, ըստ որի Իսրայելը ԱԹՍ-ի միջոցով հրթիռակոծել է «Հեզբոլլահ»-ի ավտոմեքենան, որը Բեյրութ-Դամասկոս մայրուղով զենք էր տեղափոխում Լիբանանից Սիրիա։
Ըստ էմիրեթական Ալ-Արաբիա հեռուստաընկերության՝ հարձակման նպատակը Մուսթաֆա Մուգնիան էր, Հեզբոլլայի ղեկավարներից Իմադ Մուգնիայի որդին, որը զոհվել էր 2008 թ.։