|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք զինվորական է զոհվել Իսլամական Հանրապետության Զենջանի հյուսիսարևմտյան նահանգին հասցված ԱՄՆ-ի հարվածների հետևանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերը հուլիսի 30-ի գիշերը ավարտել են Իրանին հասցվող հարվածների հերթական ալիքը։
«Այսօր առավոտյան (Իրանի վրա) ԱՄՆ-ի հարձակման հետևանքով ԻՀՊԿ-ի երեք զինվորական է զոհվել Զենջանի նահանգում»,- հայտարարությունը մեջբերում է իրանական Fars գործակալությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում։ Հուլիսի 8-ից ի վեր ամերիկացի զինվորականները մի շարք գրոհներ են իրականացրել Իրանի վրա։
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ դա արվել է իբր այն առևտրային նավերի դեմ Թեհրանի գործողություններին ի պատասխան, որոնք անցել են Հորմուզի նեղուցը։
Իրանցի զինվորականները պատասխանել են Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։ Թեհրանը մեղադրել է Վաշինգտոնին մարտական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագիրը խախտելու մեջ։