|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թաթարստանի վրա անօդաչուներ են հարձակվել և հարվածներ հասցրել Ելաբուգայի և Նիժնեկամսկի ձեռնարկություններին, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտու հանրակացարանին։
Հատուկ տնտեսական գոտու մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2 ԱԹՍ-ներ «Ալաբուգայի» հանրակացարանին հարվածներ են հասցրել այսօր առավոտյան` ժամը 5:45-ին։ Ըստ հաղորդագրության` բոլոր ԱԹՍ-ները հագեցված են եղել ՆԱՏՕ-ի երկրների սարքավորումներով։ Առողջապահության նախարարության տվյալներով` հարձակման հետևանքով 6 մարդ է տուժել, որոնցից 3-ը հոսպիտալացվել են։
Թաթարստանի ղեկավարի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հարձակման հետևանքով լուրջ ավերածություններ չկան, ձեռնարկությունների տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել: Սակայն շինության փլուզման հետևանքով 5 մարդ է տուժել։ Նրանց օգնություն է ցուցաբերվում։