կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-11 13:17
Հասարակություն

Տաք ձմեռը խաբուսիկ է

Տաք ձմեռը խաբուսիկ է

Վերջին ամիսներին գրանցված աննախադեպ տաք եղանակային պայմանները շարունակական չեն լինելու: Այս մասին նշել է օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Մոտակա օրերին հանրապետության լեռնային շրջաններում կդիտվեն առատ տեղումներ, որոնց հետևանքով ձյան շերտը կավելանա 2 սմ-ով:

 

Գագիկ Սուրենյանը գյուղացիներին հորդորեց սպասել և չսկսել դաշտային աշխատանքները`  վատ հետևանքներից խուսափելու համար:

 

Նրա հավաստմամբ`մարտին եղանակը կշարունակի անկում ապրել, իսկ 1600 մ-ից բարձր շրջաններում կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: Ըստ օդերևութաբանի` ձյան կուտակումները բարերար ազդեցություն կունենան գետերի վարարումների վրա, ինչը հնարավորություն կտա խուսափելու սակավաջրությունից:

 

«Միակ դեպքը, երբ ջերմաստիճանը իջել է հյուսիսից եկող ցուրտ օդային հոսանքների ներքո, գրանցվել է հունվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, մնացած օրերին եղանակը նորմայից բարձր է եղել»,- ասաց նա:

 

Սուրենյանի կարծիքով` նման եղանակային պայմանները Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք հոսանքների հետևանքն են, որոնք նպաստում են ջերմաստիճանի բարձրացմանը: