կարևոր
715 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-15 20:16
Աշխարհ

Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ Պեսկով

Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները․ Պեսկով

Ռուսաստանը սովորել է շրջանցել իր դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չենք ընդունում այս բոլոր մեղադրանքները։ Ինչպես գիտեք, արդեն երկար տարիներ Ռուսաստանին մեղադրում են այնպիսի գործողությունների համար, որոնց հետ որևէ առնչություն չունի։ Այդ մեղադրանքները մշտապես հնչում են առանց հիմնավորումների, և մենք երբեք չենք տեսնում որևէ ապացույց։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա մենք դրանք ավանդաբար համարում ենք անօրինական։ Մենք հարմարվել ենք մեր երկրի դեմ կիրառված տասնյակ հազարավոր պատժամիջոցներին։ Սովորել ենք շրջանցել դրանք և նվազագույնի հասցնել դրանց բացասական ազդեցությունը։

Այսուհետ ևս շարունակելու ենք այդպես գործել»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2014 թվականից ի վեր արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ կիրառել են ավելի քան 15 հազար պատժամիջոց։