կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 10:32
Աշխարհ

Թբիլիսին վստահեցրել է, որ ինքը չի օգնում Ռուսաստանին` շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Թբիլիսին վստահեցրել է, որ ինքը չի օգնում Ռուսաստանին` շրջանցել արևմտյան պատժամիջոցները

Թբիլիսին վստահեցնում է Կիևին, որ չի օգնի Ռուսաստանին` շրջանցել Ուկրաինայի դեմ պատերազմի համար սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ զրույցից հետո։

«Ես խոսել եմ իմ վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ Ուկրաինայի հերոսական դիմադրության մասին շարունակվող ռուսական ներխուժման ընթացքում: Նա վստահեցրել է ինձ, որ Վրաստանը շարունակում է աջակցել Ուկրաինային: Ես շնորհակալ եմ այն հաստատման համար, որ Վրաստանը թույլ չի տալիս և թույլ չի տա Ռուսաստանին` շրջանցել պատժամիջոցները»,- ասել է Կուլեբան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունները կտրուկ վատթարացան՝ Ռուսաստանի Դաշնության գործողությունները դատապարտել և պատժամիջոցներին միանալ չցանկանալու պատճառով։