Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճառով աշխարհում դանդաղել են տնտեսական աճի կայուն տեմպերը եւ զարգացման հեռանկարը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
ԱՄՆ-Չինաստան արժույթային ճգնաժամ, Բրազիլիայում եւ Հնդկաստանում պահանջարկի նվազում, Ռուսաստանի եւ Չիլիի հումքի արտադրման մեխանիզմում ստեղծված խոչընդոտներ եւ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներ, այս բոլորը խաթարել են աշխարհում տնտեսական կայուն զարգացման համաչափ տեմպերը:
Համաշխարհային բանկի փորձագետները ենթադրում են, որ միայն զարգացող և նոր ձեւավորվող շուկայով երկրների, այդ թւում՝ Իրանի, Արգենտինայի եւ Վենեսուելայի տնտեսությունների աճի դեպքում, համաշխարհային տնտեսությունը կկարողանա ապահովել կայուն զարգացման տեմպերը:
Զեկույցում ասվում է նաև, որ 2019-22 թվականների համաշխարհային տնտեսության աճի ավելի քան 70%-ը վերաբերվելու է զարգացող երկրներին: