|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Արցախցի փաստաբան Անուշ Շահրամանյանը գրում է.
«Տեղահանված անձանց բնակարանային խնդրի լուծման իրական աջակցություն կլիներ բնակարանային հավաստագրին զուգահեռ ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրումը։
«Առաջարկվող 13%-ը խիստ բարձր է, հատկապես երբ տարիներ շարունակ երկրում հաջողությամբ գործում է «Երիտասարդ ընտանիքներին» տրվող արտոնյալ ծրագիրը։ Ի՞նչն է խանգարում այդ նույն պայմանները տարածել նաև սահմանափակ թվով տեղահանված ընտանիքների վրա։ Ներկա ձևաչափով բանկերը պարզապես շահավետ գործարքի մեջ են պետության հետ։
Տրվող աջակցության գումարին զուգահեռ, ընտանիքների 90%-ը ստիպված է սեփական միջոցներով նվազագույնը 20-30 միլիոն դրամի վարկ վերցնել բնակարան ձեռք բերելու համար։ 13%-անոց դրույքաչափով ամսական միայն տոկոսագումարը հավասարվում է Երևանի կենտրոնում բնակարանի վարձավճարին։ Ո՞րն է մոտիվացիան՝ այդքան վճարելով հանդերձ ապրել ծայրամասում կամ Երևանից դուրս, ամեն օր 4 ժամ ծախսել ճանապարհի վրա և ամսական 200-400 հազար դրամ տալ «ոչ մի բանի» համար։ Գործող ծրագիրը շահավետ է միայն բազմազավակ ընտանիքների համար. մնացած բոլորի համար նման տոկոսադրույքով վարկը չի կարող աջակցություն համարվել։ Արդյունքում շահում են բանկերն ու պետությունը, բայց միանշանակ ոչ տեղահանված անձը»։